Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ալեքսանդր Գրիբոյեդովը հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն է։
Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման եւ թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։
Հ.Գ.Այն, որ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելն ու ապամոնտաժելը վանդալիզմ եւ հիմարություն է՝ անհերքելի է։
Բայց վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում»: