«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»:
Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն նոյեմբերի 28-ին հետախուզում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բայց բազմիցս հրապարակվել է, ինքը Կոստանյանն էլ մի քանի անգամ նշել է, որ Մոսկվայում է և դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն էլեկտրոնային փոստով Կոստանյանի դասախոսություններից լուսանկարներ է ստացել: Այսինքն՝ տեղորոշել, փորձել հայտնաբերել, թե որտեղ է Կոստանյանը, կլոունադայի է նմանվում, որովհետև հիմա չէ, որ հայտնաբերվել է նրա դասախոսությամբ զբաղվելու փաստը, հետևաբար նաև գտնվելը վայրը։ Հենց առաջին օրերին Կոստանյանն ինքն է հայտարարել իր տեղի, զբաղմունքի ու դիրքի մասին: Ուրեմն ո՞ր լսարանի համար է հետախուզում հայտարարելու մասին ամպագոռգոռ այս հայտարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա