ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ.
«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստին ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել:
Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը և կայացրել է շուրջ 70 ակտ: