Search
Close this search box.

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այցի նախօրեին նա մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով առաջիկա հանդիպումների օրակարգը:

Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, գրում է ТАСС գործակալությունը:

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում է և Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում:

Ելնում ենք նրանից, որ համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL