Search
Close this search box.

Գլխավոր դատախազը` Գևորգ Կոստանյանի մասին

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով հարցին՝ կա արդյո՞ք հույս, որ վերջինս կկալանավորվի, հայտարարեց, որ իրենց գործը հույս ունենալով կամ հույսով չէ. «Կան ընթացակարգեր: Մեր պարտքն է ապահովել այդ ընթացակարգերը, ներկայացնել պահանջվելիք փաստաթղթերը: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում կայացնում այսպիսի իրավիճակներում: Թեև այդ սուվերենությունն անսահմանափակ չէ, կոնվենցիաներն ունեն հստակ և կատեգորիկ կարգավորումներ»:

Հարցին՝ կապ հաստատել է արդյո՞ք ինքը Կոստանյանի հետ, Դավթյանը բացասական պատասխան տվեց. «Անկեղծ ասած՝ չէ: Որքան գիտեմ, քննիչն է կապ հաստատել: Բացառիկ իրավիճակ է, շատ հրապարակային շփումներ են եղել: Բոլորդ տեղյակ եք դրա մասին»:

Please enter a valid URL