Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում որդեգրել են տղա երեխայի

Ամերիկյան FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել:

Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով փոքրիկին առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Տղային որդեգրելու համար ամուսինները հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և Հայաստանում սպասել են դատարանի վերջնական որոշմանը:
«Հիշում եմ, թե նա ինչպես առաջին անգամ ինձ մայր անվանեց, և դա իսկապես յուրահատուկ էր ինձ համար»,-ասել է Քելսին, որը երկար տարիներ ցանկացել է մայր դառնալ:

Հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճներ են: Նոր ընտանիքում փոքրիկին Քելվին են անվանում՝ Քելվին Հարիս:

Հարիսների ընտանիքը GoFundMe կայքում ստեղծել է Positive Impact Fund ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանի մանկատների պայմաններն ու օգնել գաճաճ երեխաներին ընտանիք գտնել:

Please enter a valid URL