Հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը։
Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ ամեն ամիս իր հաշվեհամարից 23 դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:
Թանկյանը chellange-ը փոխանցեց եւս 3 հայի՝ Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է:
Հիշեցնենք, հեռուստամարաթոնի ընթացքում երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ ոչ թե պետք է խնդրել 1000 դրամ մեկ մարդուց, այլ գտնել 1000 մարդ, որոնք կփոխանցեն 1 դրամ եւ այդպիսով կլինի ավելի շատ մասնակցություն եւ ավելի շատ գումար՝ լուծելու համահայաստանյան հարցեր: Նա նշեց, որ իր հաշվեհամարից ամեն ամիս 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին եւ մարտահրավեր նետեց 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին: