Search
Close this search box.

Հայտնի է՝ ով է լինելու ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը. «Ժողովուրդ»

«Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը հանդիսանում է ֆուտբոլային մարդ, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է:

Ավելին՝ վերջինս հասցրել է հանդիպումներ ունենալ հայկական ակումբների զգալի մասի ներկայացուցիչների հետ, ովքեր վերջինիս աջակցելու նախապայման են առաջադրել Լոռի ֆուտբոլային ակումբը վաճառելը, այս պայմանի հետ Թովմաս Գրիգորյանն արդեն համաձայնել է ու կարծես թե բավարարում է բոլոր կողմերին:

Մեր աղբյուները պնդում են նաև, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային և ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թևերի հետ, իսկ դա կարևոր հանգամանք է, քանզի ֆուտբոլայն գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում:

Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերցիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի, հավելեց մեր զրուցակիցներից մեկը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL