Search
Close this search box.

Միջադեպ կառավարության նիստում

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում զավեշտալի միջադեպ եղավ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը քննարկելիս ձայն խնդրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Տպավորություն էր, որ լուրջ քննարկման վերաբերյալ առաջարկ ունի անելու, սակայն նա ասաց. «Պարոն Ավինյան, ես էլ առաջարկ ունեմ. շոգ է, այստեղ որ նստած ենք, շոգ է, առաջարկում եմ թուլացնել ջեռուցումը»:

Դա առաջ բերեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծիծաղը:

Please enter a valid URL