Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մերկուրովի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է Մերկուրովի փողոցում գտնվող մի քանի տների տանիքներում:
Հրշեջ-փրկարարական ջոկատներից օգնության է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 00:07-ին: Տուժածներ չկան:
Պարզվել է, որ տան տանիքում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են տանիքից մոտ 80 քմ հատվածը՝ ամբողջությամբ եւ մոտ 40 քմ՝ մասնակի: