Search
Close this search box.

Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ. Աննա Հակոբյանը գրառում է կատարել

Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։ Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։

Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։ Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»։

Please enter a valid URL