Search
Close this search box.

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում։  Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը տներից մեկի հետնամասում տեսել է, որ հարևանը պարանով կախված է ծառից։ Անմիջապես տեղյակ է պահել պատկան մարմիններին։

Դեպքի վայր եկած բժիշկներն ու ոստիկանները արձանագրել են, որ 67-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նա ապրում էր Էջմիածին քաղաքում, իսկ տունը, որտեղ ինքնասպան է եղել, իր հայրական տունն է։

Տղամարդն այսօր էր ծեր մոր հետ եկել հայրական տուն և ժամեր անց դիմել այդ ծայրահեղ քայլին։

Ինքնասպանության պատճառների մասին որևէ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Please enter a valid URL