Շուրջ 150 ուղևոր է մնացել Ստամբուլում՝ դեպի Երևան ուղիղ չվերթերի դադարեցման պատճառով: Նրանք պետք է նոյեմբերի լույս 27-ի գիշերը թռչեին Հայաստան, սակայն ինչպես հայտնել ենք, Atlas Global-ը չեղարկել է բոլոր թռիչքները:
Օդանավի տոմս գնած հայերը բողոքում են, որ տոմսեր վաճառող ոչ մի ընկերություն վաղօրոք չի տեղեկացրել թռիչքների չեղարկման մասին: Ուղևորներն այլընտրանքային ճանապարհներ են փնտրում Հայաստան հասնելու համար:
Նշենք, որ նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով«Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։