Search
Close this search box.

Արտակարգ դեպք Ապարանում. 3 հոգի մահակներով մտել են, կապկպել 64-ամյա կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն

Ապարանում 3 հոգի մահակներով մտել են, կապկպել 64-ամյա կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն։

Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա կնոջը, հափշտակել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։

Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Մաշտոցի բաժինների գործընկերների հետ։

 

Ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները, իսկ նոյեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Ժամեր անց Ապարանի, Աշտարակի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին։

Երևանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնբերվեց ու բերման ենթարկվեց Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը հայտնաբերվեց երրոդ անդամը։ Հենց Արագածում ապրող 37-ամյա տղամարդը ևս բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=6954&l=am

Please enter a valid URL