ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբեր 27-ի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Եսայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում: