Search
Close this search box.

Գևորգ Կոստանյանը ինչով է զբաղված ՌԴ-ում և երբ կվերադառնա

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, և նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան իրավաբանական ֆակուլտետի կողմից կազմակերպված 20-րդ միջազգային կոնֆերանսին և այդ միջազգային կոնֆերանսին Հայաստանից միակ ներկայացուցիչը հենց ինքն է՝ հրավեր ստանալով այդ կառույցների պրոֆեսորներից:

Մեր տեղեկություններով, այդ կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 26-29-ը: Բացի այդ, Կոստանյանն այս տարվա մայիսից Մոսկվայում դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Հայաստանում նրան հրապարակավ ներկայացնում են որպես հանցագործ:

Բայց ո՞րն է նրա մեղավորությունը. ըստ մեղադրանքի` նա հանձնարարություն է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության հետ: Ու թեև և՛ Ալիկ Սարգսյանը, և՛ Կոստանյանը հերքում են, որ նման հանձնարարականներ են եղել, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրված է, և Կոստանյանը պետք է ներկայանա ՀՔԾ: Իսկ 48 ժամվա հաշվարկը սկսվել է նոյեմբերի 25-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL