Search
Close this search box.

Սուտասա՞ն. Հայկ Մարությանը «չի հիշում», թե ովքեր են 20 «ԿամԱԶ» նվիրողները

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «ԿամԱԶ» նվիրողները։

Հետո ասել է, որ չի նայել «Հուզանք ու զանգ» ներկայացումը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ քաղաքում չի եղել եւ կարծիք հայտնել չի կարող։ Լավ է, որ մեր իշխանավորները հմտացել են խոսելու եւ ոչինչ չասելու ժանրում, բայց դա կարող է ոմանց մոտ նաեւ տպավորություն ստեղծել, թե նրանք անտեղյակ են, անտարբեր եւ սուտասան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL