Search
Close this search box.

30 միլիոն դրամ արժեցող «վշտի» մանիպույացիա թե՞ վարչաետին դիմելու առիթ

Օրերս Փառանձեմ Մեյթիխանյանը բաց նամակ է հղել ՀՀ Վարչապետին, որտեղ չգիտես ինչու որոշել է հոլովել իմ անունը:

Տիկին Մեյթիխանյանի բաց նամակի համար իբր թե առիթ է հանդիսացել իրավապաշտպան Արտակ Գալստյանի գրառումը կապված կրթական բարեփոխումների հետ:
Թե՞ ինչ կապ ունեմ ես, իմ պաշտպանյալ Խաչին Կոսյանը կամ քննվող քրեական գործը կրթական բարեփոխումների հետ հավանաբար կիմանա միայն տիկին Մեյթիխանյանը իր վառ երևակայությամբ:

Անդրադառնամ ՀՀ Վարչապետին ուղղված նամակում իմ և Խաչիկ Կոսյանի վերաբերյալ հատվածներին:
Նախ նշեմ, տիկին Մեյթիխանյանը իմ հանդեպ ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորեց երբ ես ներգրավվում էի վերջինիս ամուսնու սպանության գործով որպես Խաչիկ Կոսյանի պաշտպան:
Այդ նիստին տիկին Մեյթիխանյանը դեմ արտահայտվեց իմ որպես պաշտպանի ներգրավվմանը, հիմքում դնելով, որ իբր թե ես այդ գործի շրջանակներում իրեն իրավաբանական օգնություն եմ ցույց տվել:

Իրականում ես հանդիպել էի տիկին Մեյթիխանյանի հետ, որպեսզի վերջինս հայոց լեզու պարապի դստերս հետ, սակայն վերջինիս ուսուցման ձևը չբավարարելով ինձ հրաժարվել եմ նրա ծառայությունից:
Հավանաբար հենց այս հանգամանքը, և այն, որ դուստրս առանց տիկին Մեյթիխանյանի մոտ պարապելու և նրան վճարելու կարողացավ ընդունվել ԵՊՀ հունից հանել է մեր հարգարժան դոցենտին:

Հավանաբար դա է նաև պատճառը, որ տիկին Մեյթիխանյանը կրկին փորձում է ինձ մեղադրել մի բանում, որին առնչություն չունեմ:
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը նույնպես իմ պաշտպանյալն է և արդարացվել է իմ ջանքերի շնորհիվ:
Բացի Արտակ Գալստյանից այս պահին ունեմ մի քանի տասնյակ վստահորդներ և պաշտպանյալներ, բայց դա չի նշանակում, որ եթե նրանցից մեկն ու մեկը խնդիր ունենա տիկին Մեյթիխանյանի հետ, դրա պատասխանատուն ես եմ, այդպես կարող է մտածել միայն իրականությունից կտրված անձը:

Ինչ վերաբերվում է իմ պաշտպանյալ Խաչիկ Կոսյանին, ապա հայտնեմ որ Արտակ Գալստյանը երբեք նրա պաշտպանությամբ չի զբաղվել, դա ակնհայտ է քրեական գործի նյութերից և դա հստակ գիտի նաև տիկին Մեյթիխանյանը:

Ինչ վերաբերվում է տիկին Մեյթիխանյանի կողմից նշված ապացույցների փուլին հասնելուն, նշեմ, որ մենք անհամբեր սպասում ենք դրանց հետազոտմանը, քանի որ հենց այդ ժամանակ էլ բացահայտվելու է ամբողջ խայտառակ ճշմարտությունը և ճշմարտության հրապարակայնացումով հանրության համար պարզ է դառնալու Խաչիկ Կոսյանին առաջադրված մեղադրանքի ողջ աբսուրդը, ակնհայտ է դառնալու, որ գործում առկա ապացույցները ոչ թե Խաչիկ Կոսյանի դատապարտման, այլ արդարացման հաղթաթղթերն են և տիկին Մեյթիխանյանը դա շատ լավ գիտի:
Այն որ Խաչիկ Կոսյանը արդարացվելու է, դա գարնանային ձնհալի պես անխուսափելի է, մի պարզ պատճառով, որ անմեղ է և այդ մասին են վկայում և վկաների ցուցմունքները և գործում եղած ապացույցները:

Կարծում եմ տիկին Մեյթիխանյանը կրթական բարեփոխումները օգտագործում է որպես առիթ, որպեսզի վարչապետի առջև նեկայանա զոհի կարգավիճակով:

Ես բնավ դեմ չեմ, տիկին Մեյթիխանյանը կարող է դիմել ում ցանկանա, ինչ ֆորմատով ցանկանա, բայց կարծում եմ, որ Վարչապետին դիմելուց պետք է անկեղծ լիներ և բաց նամակում նշեր, որ իր ամուսնու սպանության գործով իրեն ոչ թե արդարություն է պետք, այլ որպես վերջինիս արյան գնի փոխհատուցում՝ երեսուն 30 միլիոն ՀՀ դրամ:

Անկեղծ ասած մասնակցել եմ սպանության գործերով տարբեր դատական նիստերի և որպես պաշտպան և որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ու կարող եմ արձանագրել, որ սա առաջին դեպքն է, երբ 30 միլիոն դրամ արյան գին է պահանջվում:

Այսքանից հետո մնում է միայն զարմանալ, թե մարդ ինչպես կարող է մանիպուլյացիայի ենթարկել սեփական «վիշտը»:

Հ.Գ
Վարչապետը հայտարարել է դատական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթական և այլ բարեփոխումների մասին:
Եթե տիկին Մեյթիխանյանը որոշի այս հարցերի շուրջ հրապարակային կարծիք հայտնել և ինչ որ մեկը նրան հակադարձի, ապա վստահաբար կարող եմ հայտարարել, ոչ ես, ոչ իմ պաշտպանյալ Խաչիկ Կոսյանը, ոչ քննվող քրեական գործը դրա հետ կապ չունենք:

Ինչպես նաև իմ պաշտպանյալը չի պատրաստվում իր չարած արարքի համար 30 միլիոն դրամ վճարել տիկին Մեյթիխանյանին, անկախ այն հանգամանքից թե վերջինս ինչ ձևով է մանիպուլյացիայի ենթարկում իր «վիշտը»:

Մարդկանց վշտի և կորստի հանդեպ ամենայն հարգանքով

Սուսաննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL