Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ խումբը կանչով մեկնել է Արղության փողոց, որտեղ բարձրությունից 2 հոգի ընկել են, մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
Մինչդեռ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնում է.
«Ժամը 18.10-ին հիվանդանոցից հաղորդում է, ստացվել, որ նշված փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ.ծնված տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արղության փողոցի 20 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե սալը պոկվել և ընկել է երկու տղամարդու վրա, որի հետևանքով 1960 թ.ծնված տղամարդը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն»,- ասաց Գաբրիելյանը: