Search
Close this search box.

«Տարին փակելու» օպերացիայի արդյունքը. ՊԵԿ պաշտոնյան հեռացվել է աշխատանքից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարկատուների հետ «տարին փակելու» օպերացիան այդքան էլ բարեհաջող չի անցել։ «Տարին փակելը» հարկայինում բոլորին հայտնի տերմին է։ Ամեն տարի դեկտեմբերին տեղի են ունենում տարվա ընթացքում «եփած» հարկատուների վիթխարի մուծումները ՊԵԿ չինովնիկներին՝ տարվա ընթացքում թաքցրած հարկի 50 տոկոսի չափով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL