Search
Close this search box.

Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը իջել է Լուսավորչի բանտարկության փոսն ու գրառում կատարել

Հայաստան ժամանած ռուսաստանաբնակ հայտնի հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը ինստագրամյան իր էջում պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից Խոր Վիրապի վանք կատարած այցի մասին: Պետրոսյանը անդրադարձել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմության և այդ ընթացքում Խոր Վիրապի դերի մասին: Այս վանքում է բանտարկված եղել Գրիգոր Լուսավորիչը:

Հումորիստը նշել է, որ ամեն անգամ Հայաստան այցելելիս ինքն այցելում է Խոր Վիրապ վանք։ Նա նաեւ լուսանկարել է Լուսավորչի բանտարկության փոսն ու գրել․ «Այդ խորը փոս տանող աստիճանը ես լուսանկարել եմ: 6 մետր իջա ցած: Թվում էր` ներսս լցվել է ոչ երկրային զգացողություններով»։ Հումորիստը իր գրառումը եզրափակել է «Թող Աստված պահպանի այս երկիրը» մաղթանքով։

Please enter a valid URL