Search
Close this search box.

Սկանդալային նոր տեսանյութ . ԱԱԾ աշխատակիցը հազիվ է փրկվել ոստիկանների «ճիրաններից»

NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման օրոք, բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում:

Ստացված տեղեկությունների համաձայն, մոտ 6 ամիս առաջ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները, (Երեւան քաղաքի փողոցներից մեկում) հավանաբար կարգի հրավիրելու նպատակով, մոտենում են մի տղամարդու, (խոսքը՝ստորեւ ներկայացված տեսանյութում երեւացող տղամարդու մասին է), ով հայրենի ոստիկանների հետ վեճի բռնվելու ընթացքում, դեմքի շրջանում վնաս է հասցնում ՊՊԾ աշխատակիցներից մեկին:

Տղամարդու գործողություններից հետո, ՊՊԾ աշխատակիցները լքում են դեպքի վայրը, իսկ ավելի ուշ մերօրյա «օպերատիվնիկները», իրենց հարվածներ հասցրած տղամարդու փոխարեն Արաբկիրի բաժին բերման են ենթարկում ԱԱԾ մի աշխատակցի , որին առերեսման ժամանակ , դեմքին հարվածներ ստացած ոստիկանը պնդում է, որ իրեն հարվածողը եղել է հենց տվյալ ԱԱԾ-ականը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում, որոշակի բացատրական աշխատանքներից հետո, ԱԱԾ աշխատակցին ստորագրությամբ բաց են թողնում, որի ընթացքում նա օգտագործեով իր հնարավորությունները, հայտնաբերում է ապացույցներ՝ (ստորեւ ներկայացված տեսանյութը) որպեսզի ապացուցի իր անմեղությունը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL