Փաշինյան Նիկոլն ասում է, որ Հայաստանի համար չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից: Սխալ է ասում: Իրավաբանորեն (de jure) <չարիքը> սկսվեց 1995թ հուլիսի 5-ին, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զանգվածաբար կեղծվեցին ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն: Սակայն, փաստացի (de facto) <չարիքը> մեր երկրում արմատավորվեց 1992թ օգոստոսի 8-ից:
Այդ օրը հանձնվեց Արծվաշենը: Տեր-Պետրոսյան Լևոնը պնդում է, որ իրենք՝ ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը փոխանակել են: Հենց դրանումն է <չարիքը>: Պատկերացրեք. Մարդիկ հանգիստ նստած էին՝ սեփականության իրավունքով պատկանող իրենց տներում, պարտաճանաչ կերպով վճարում էին հարկերն ու տուրքերը, ոչինչ չէին կասկածում և….. փոխանակվում էին: Ընդ որում, դեռ փաստ չէ, որ Արծվաշենը փոխանակվել է այլ տարածքների հետ:
Միգուցե տեղի է ունեցել փողի՞ հետ փոխանակում՝ վաճառք: Բա չարիքն էլ ինչպե՞ս է լինում: Ամեն դեպքում, սխալվում է Փաշինյան Նիկոլը: <Չարիքի> սկիզբը դրվեց 1992թ օգոստոսի 8-ին ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենի հանձնումով, փոխանակումով կամ վաճառքով:
Առ այսօր արծվաշենցիները չեն փոխհատուցվել: Ցանկացած, իրեն հարգող պետություն վաղուց կլուծեր գոնե փոխհատուցման խնդիրը: Իսկ մինչ այդ, անձամբ ես կհամարեմ, որ ապրում եմ <չարիքի> երկրում 1992թ օգոստոսի 8-ից սկսած:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից