Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթարից զինծառայող է զոհվել

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, որոնց մարմիները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն և որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

ArmDaily.am-ի հետ զրույցում Բռնակոթի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը հայտնեց, որ երեկ տեղի է ունեցել զոհերի հուղարկավորությունը։ «Նրանք հարևաններ են՝ մի բակում է գտնվում տները։ Արամը երկար տարիներ է պայմանագրային զինծառայող էր, դրա համար զինվորական կարգով տեղի ունեցավ հուղարկավորությունը։ Արամի որդի ժամկետային զինծառայող է Արցախի զորամասերից մեկում, իսկ դուստրը դպրոցական է»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում.

Please enter a valid URL