Search
Close this search box.

Դժբախտություն՝ Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների ընտանիքում

Երևանում 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը` Յուրի Մարտիրոսյանը, տեղեկացրել է Լևոն Մարտիրոսյանը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց»,–գրել է նա։

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ է, հաղորդավար։

Իսկ նրա ավագ եղբայրը` Լևոն Մարտիրոսյանը, քաղաքական գործիչ է, դիվանագետ է։ Նա ՀՀ ԱԺ 6–րդ գումարման պատգամավոր էր, 2017–2019 թթ. զբաղեցրել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Դիտեք նաև՝ «Գնթո» մականունով Ապարանի քաղաքապետը կարող է հայտնվել տրակտորի փորած փոսում.

Please enter a valid URL