Մոսկվայից Անապա ուղեւորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում երկրորդ օդաչուի ինքնազգացողության վատթարացման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարցերով հարավային քննչական վարչության ներկայացուցչին:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ վայրէջքից հետո օդաչուին անմիջապես մոտեցել են բժիշկները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Փաստի առիթով անցկացվում է նախաքննություն:
Ինչպես պարզաբանել է օդանավակայանի ներկայացուցիչը, այժմ ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի: