Search
Close this search box.

Ստորագրահավաք՝ ռազմավարական նշանակության ճանապարհը վերանորոգելու պահանջով

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել Change.org-ում, որով խնդրում և պահանջում են ՀՀ իշխանություններից հիմնովին վերանորոգել 49 կմ երկարությամբ Բերդ-Թթուջուր ռազմավարական նշանակության ճանապարհը, որը վերջին անգամ ասֆալտապատվել է ԽՍՀՄ տարիներին։ «Սա կենսական նշանակություն ունի Շամշադինի բնակչության համար, քանի որ շրջանը Երևանին կապող մյուս ճանապարհը բավականին երկար է, լի ոլորաններով, և դրա մի մասը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական նշանառության տակ։

Սա լուրջ խթան կդառնա զբոսաշրջության զարգացման համար, քանի որ այսօր գոյություն ունեցող ճանապարհի պատճառով շատերը խուսափում են իրենց հանգիստը անցկացնել շրջանում

Սահմանապահ/սահմանամերձ շրջանի համար այընտրանքային ճանապարհ ունենալը կենսական նշանակություն ունի, հատկապես պատերազմական գործողություններ սկսելու պարագայում»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:

|||Համօգտագործել

Please enter a valid URL