Search
Close this search box.

«Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք՝ որպես նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոնի». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք, որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:

Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:

Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել

ՄԻԱՑԵՔ Նոյեմբերյանում»:

Please enter a valid URL