Այս տարվա հունիսի 6-ին վտանգավոր ու լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածի լանջին կառուցված Գեղարոտ ՀէԿ-ի տարածքում : Ապարանի քաղաքապետը, կամազներով մարդիկ հասել էին այնտեղ, որպեսզի Ապարանի քաղաքապետի հատկացրած տրակտորով փոխեին գետի հունը:
ՀէԿ-երի պատասխանատուները այդ օրվա գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում են տվել ոստիկանություն,դատախազություն ապա դիմել դատարան:
Ապարանի քաղաքապետը հրաժարվել ցուցմունք տալուց, ՀԷԿ-երը շահագործողները պնդում են, որ այդ օրը 30 միլիոն դրամի վնաս է պատճառվել:
Ստացվում է, որ փոս փորողը ինքը կարող է հայտնվել իր փորած փոսում:
Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Ապարանի համայնքապետի դեմ մեկ այլ գործով քրեական գործ է հարուցվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը՝ «Գնթո» մականունով, «Գնթունիք» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։