Երեկ՝ նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված շենքի մոտ հայտնաբերվել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: