Search
Close this search box.

VIDEO 18+. Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Սիրիայում դաժանորեն սպանում ու անդամահատում սիրիացի դասալիքին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հրապարակված սիրիացու սպանության վերաբերյալ տեսանյութը չի կարող կապ ունենալ ռուս զինվորականների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որնոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել, որում ռուսերեն խոսող և զինվորական հագուստով մի քանի անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են արաբի նման մի տղամարդու:

«Առաջին հերթին ես չգիտեմ, թե դուք ինչի մասին եք խոսում, բայց դատելով նրանից, թե ինչեր եք դուք ասում՝ «ամենայն հավանականությամբ», «հնարավոր է» և այլն, ես համոզված եմ, որ դա ոչ մի կապ չունի Սիրիայում ռուսական ռազմական գործողության հետ»,- մեկնաբանել է Պեսկովը:

Մամուլի քարտուղարը հավելել է, որ իրենք տեղեկություն չունեն տարածաշրջանում ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների հանցագործությունների մասին:

Նշենք, որ «Новая газета»-ն գրել է, որ «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մի քանի անդամներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակից դասալիքի են մահապատժի ենթարկել: Դաժան տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017 թվականի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ:

Please enter a valid URL