Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը հասավ խորհրդարան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը եւ, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։

Չնայած յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն, սակայն այս նստաշրջանում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ԼՀԿ-ն կանգնած են հարցի լուծման տեխնիկական անհնարինության առջեւ։ Բանն այն է, որ այդ գործընթացը ժամանակատար է, օրենքով երկշաբաթյա ժամկետ է նախատեսված, որպեսզի նախ հարցապնդում ուղարկվի կառավարություն, որից հետո խորհրդարան ներկայացվի անվստահության նախագիծ, իսկ այս նստաշրջանի վերջին քառօրյան նշանակված է դեկտեմբերի 3-ին։

ԼՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենք ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից, քանի որ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ նստաշրջանի ընթացքում մեկ անվստահության նախագիծ ներկայացնի խմբակցությունը, իսկ ԼՀԿ-ն Ջանջուղազյանի վերաբերյալ արդեն ներկայացրել է։ Հետեւաբար, խմբակցությունները, ըստ ամենայնի, պատասխանելու են, որ հաջորդ նստաշրջանի ժամանակ կքննարկեն Հարությունյանի հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL