Search
Close this search box.

Խաբված Լիսկան. Ինչ են հավաստիացրել նախկին իշխանությունները նախկին մարզպետին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին ՀՔԾ-ն հաղորդագրութուն էր տարածել, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում:

Հայաստանի իրավապահները շատ լավ գիտեն, որ Խաչատրյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում է: Նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Սակայն Խաչատրյանը Հայաստան չի վերադառնում ոչ թե առողջական խնդիրների պատճառով, ինչպես հայտարարել է իր հարցազրույցում: Նախկին իշխանության ներկայացուցիչները նրան հավաստիացրել են, որ պետք է սպասել ընդամենը մի քանի ամիս, որից հետո Հայաստանում կլինի նոր իշխանություն, և ինքը կկարողանա վերադառնալ՝ առանց քրեական հետապնդման ենթարկվելու սպառնալիքի: Խաչատրյանն էլ հավատացել է ու սպասում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL