Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: