Search
Close this search box.

Այրվող շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում թռիչքից կարճ ժամանակ անց, հետ է վերադարձել ու վթարային վայրէջք կատարել Լոս Անջելեսի օդանավակայանում ուղեւորատար օդանավը, որի մոտ սկսել է այրվել շարժիչներից մեկը։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է օդանավը պատրաստվում կոշտ վայրէջքի։ Նրա շարժիչներից մեկից ծուխ է բարձրանում։

Ինչպես հայտնում է KTLA 5-ը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Օդանավը, որը եղել է Boeing 737-700 տեսակի, պատկանել է Philippine Airlines-ին։ Այն իրականացրել է Լոս Անջելես-Մանիլա թռիչքը։ Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց օդաչուները ֆիքսել են շարժիչներից մեկի մոտ խափանում եւ որոշում կայացրել հետ վերադառնալ ու վթարային վայրէջք կատարել։

Please enter a valid URL