Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը ու շարունակել ճանապարհը

Բրազիլիայում տղամարդը կրակել է անծանոթ աղջկա վրա՝ իրենից 50 ցենտ խնդրելու համար: Կնոջը սպանելուց հետո նա հանգիստ շարունակել է իր ճանապարհը:

The Sun-ի փոխանցմամբ՝ անվտանգության տեսախցիկները տեսագրել են միջադեպը:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ռիո դե Ժանեյրոյում:

Ոստիկանությունից հայտնում են, որ կնոջ անունը Զիլդա Էնրիկե դուշ Սանթուշ Լեանդրո է, նա 31 տարեկան էր: Աղջիկը զբաղվել է մուրացկանությամբ, ապրել է փողոցում:

Մարդասպանի ինքնությունը դեռ չի պարզվել:

Please enter a valid URL