ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի
Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասանա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:
Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ»։