Արդեն մոտենում է դեկտեմբեր ամիսը և բոլորին հուզում է հարցը, թե տոներին քանի՞ օր հանգստանալու հանրավորություն ունեն, գրում է armdaily.am-ը։
Մասնավոր գործատուների շրջանում հանգստյան օրերը խիստ հարաբերական են և կամայական, իսկ պետական ապարատում աշխատողների համար՝ հստակ է և ֆիքսվում է կառավարության համապատասխան որոշմամբ։
Այս տարի պետական համակարգի աշխատակիցները նախապես տեղեկացվել են, որ կաշխատեն մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ հանգիստը կտևի մինչև հունվարի 6-ը։
Աշակերտների արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 23-ից և այն առաջին և երկրորդ դասարանցիների համար կձգվի մինչև հունվարի 27-ը, իսկ մյուսների համար՝ մինչև հունվարի 13-ը։