Search
Close this search box.

Հայաստանում և Արցախում երկու երկրաշարժ է գրանցվել

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 13-19-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ ՍՊՏԾ-ից, նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ,

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արևելք 4 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ և 34 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ և 47 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյեմբերի 14-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի պրովինցիայի Բիթունգ քաղաքից 139 կմ դեպի արևելք: Սեյսմիկ իրադարձությանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 24 հետցնցում, որից մեկը` 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով Տերնատե քաղաքում 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տարբեր շինություններ, այդ թվում երկու եկեղեցի:

Please enter a valid URL