Search
Close this search box.

Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան անմեղսունա՞կ կճանաչվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն: Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչև ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Հիշեցնենք` Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաև, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից։ Պարզվել է նաև, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը` ավագ եղբոր հետ գողություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL