Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միլանում վարչապետից հող պահանջող իրենց բլոգեր կոչած ադրբեջանցու հետևից ականջներ են երևում:
Իտալիան ոչ առաջին ու ոչ էլ վերջին երկիրն էր ուր այցելում էր վարչապետն ու տեղի հայ համայնքի հետ հանդիպում էր ունենում:
Բայց էդ բլոգեր կոչված շպիոնը չգիտես՝ ինչպես հայտնվեց հայ համայնքի մեջ հենց Իտալիայում:
Չիտեմ ով-ոնց, բայց կարծում եմ պատահական չէր, որ հենց Իտալիայում հայտնվեց էդ բլոգերը:
Վախեցած բլոգերը կիսագրագետ ռուսերենով շարադրեց մտքերը, սակայն չբավարվելով անընդհատ ընդհատում էր վարչապետին՝ փորձելով լարել իրվիճակը…
Նպատակը մեկն էր. իրավիճակը ապակայունացել ու հնարավորինս մեծ սկանդալ ստեղծել, ինչը ամենևին չստացվեց:
Իսկ բլոգեր կոչված էս շպիոնի հետևում, կարծես թե, երևում էին փեսա Միշիկի ականջները, ով, բավականին մեծ մեդիառեսուրսներ ունենալով և երկար տարիներ բնակվելով նույն Իտալիայում, կարող էր իրեն թույլ տալ ընդամենը մի քանի հարյուր դոլարով բլոգեր կոչվածին ուղղորդել»: