«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում հին ու «լավագույն» ավանդույթները շարունակվում են։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը սեպտեմբերի 30-ին 12 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերության հետ իր կարիքների համար տեսանյութերի տարածման համար։
Ուշագրավ է, որ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի այլ ընկերություններ, որոնց մեջ եղել են ավելի ցածր գին առաջարկողներ, սակայն ընտրվել է հենց ամենաբարձր՝ 12 միլիոն առաջարկած «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ-ն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: