Աայսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղում գտնվող ջրամբարը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ավագ, 52-ամյա Հովհաննես Մնոյանը նկատել է և, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու այնտեղից դուրս բերել այդ քաղաքացուն:
Փաստի առթիվ ոստիկանության Գյումրու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել էր այդ կերպ վերջ տալ իր կյանքին՝ դա պարզ կլինի հետաքննության ընթացքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: