Search
Close this search box.

Ռոման Բերեզովսկին պարզաբանել է, ինչու չի կարողացել թիմի հետ մեկնել Իտալիա՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին պարզաբանել է, թե ինչու չի կարողացել թիմի հետ մեկնել Իտալիա՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ:

Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է:

Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը:

3STOPPED
Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,- նշել է Ռոման Բերեզովսկին։

Իտալիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Please enter a valid URL