Search
Close this search box.

Կասկադյորական վթար Երևանում. 21-ամյա վարորդը լավ խմած է եղել

Երեւանում, նոյեմբերի 17-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գեւորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին եւ առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարանությամբ ապրող բնակիչները:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր: Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել: ՃՈ տեսուչները կարճ ժամանակում պարզել են, որ իրական վարորդը Գ. Մանուչարյանն է, ով տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ունենալով խմածության ամենաբարձր աստիճան:

Please enter a valid URL