ՀՅԴ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը։
«Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Լուկաշինի փողոց 47/1 տանը,հուղարկավորությունը նույն հասցեից՝ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 14-00-ին:
Հովհաննես Վարազդատի Ահարոնյանը 56 տարեկան էր։ 1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր։ Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման, ինչպես նաև սփյուռքահայ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ առնչվող մի շարք ազգանպաստ որոշումների ընդունմանը»,-գրել է նա։