Search
Close this search box.

Պրահայում հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են միլիարդատեր վարչապետի հրաժարականը

Մի քանի հարյուր հազար մարդ շաբաթ օրը Պրահայի Լետենյան դաշտում դուրս է եկել հանրահավաքի՝ պահանջելով Չեխիայի վարչապետի պաշտոնից «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր, Անդրեյ Բաբիշի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանրահավաքը կազմակերպող «Միլիոն ակնթարթ ժողովրդավարության համար» հասարակական շարժման գնահատականներով՝ դրան մասնակցել է 300 000 մարդ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հանրահավաքին մասնակցել է 200 000 մարդ։

Ակցիայի մասնակիցները տարել են Չեխիայի պետական դրոշները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրադարձությունների վայրից։ Նրանցից շատերը վարչապետի հրաժարականի կոչով պաստառներ են ունեցել։ Պաստառների վրա նաեւ եղել են ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միասնականությանը աջակցող կարգախոսներ։

Հանրահավաքին մասնակցելու համար երկրի գյուղատնտեսական շրջաններից տրակտորներով մայրաքաղաք են եկել մի քանի տասնյակ ֆերմերներ։

Please enter a valid URL