Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, հրապարակել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի գործով դատական ակտը, համաձայն որի՝ Պետրոսյանը կալանավորվեց: Վերջինս արգելանքի վերցվեց դատարանից: Գրում է Hetq.am-ը:
Ալեքսան Պետրոսյանի մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն ձերբակալել Ալեքսան Պետրոսյանին և նրա որդուն: