Search
Close this search box.

Փարիզում ավելի քան 20 մետրոյի կայարան է փակվել «դեղին բաճկոնների» պատճառով

Փարիզի մետրոյի ավելի քան երկու տասնյակ կայարան և քաղաքային տրանսպորտային ցանցին ինտեգրված էլեկտրագնացքներ են փակվել շաբաթ առավոտյան «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների պլանավորած ակցիաների պատճառով: Այս մասին գրում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:

«Դեղին բաճկոնների» խոշորածավալ ակցիաները Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին, որոնց պահանջը վառելիքի հարկը և բենզինի գինը չբարձացնելն էր, ապա դրան գումարվեցին մի ամբողջ շարք այլ պահանջներ:
Ավանդական շաբաթօրյա ակցիաները հաճախ ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների բախումներով ոստիկանության հետ:

Ակցիայի մասնակիցների պլանի համաձայն, շաբաթ և կիրակի օրերին բողոքի ակցիաների առաջին տարեդարձի կապակցությամբ Փարիզում և այլ քաղաքներում կանցկացվեն լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:

Please enter a valid URL