Search
Close this search box.

Վարչապետը ՊՆ-ում էր. այնտեղ էր նաև Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Please enter a valid URL